Թուրքիայի նախագահ Էրդողանը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին իրազեկել է Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որն առնչվում է Գազայի հատվածում մարդասիրական վիճակի բարելավմանը, հայտնում է Reuters-ը՝ Թուրքիայի նախագահի գրասենյակում իր աղբյուրներին հղումով:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելի ու Թուրքիայի պատվիրակությունները կիրակի Հռոմում անցկացրած բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը: Փաստաթղթի բովանդակությունն առայժմ չի հրապարակվում: Ենթադրվում է, որ այն կետեր է ներառում դեսպանների վերադարձման, պաշտոնական այցելությունների վերականգնման, Գազայի հատվածում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար Թուրքիային լայն հնարավորությունների ընձեռման համար:
Ակնկալվում է, որ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի նախագիծը երկու երկրների կառավարությունների հաստատմանը կներկայացվի այս շաբաթ: