Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի

11:31     27 հունիսի, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:

Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:


© armedia.am