Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել են Brexit-ի հետևանքները կարգավորելու շուրջ «լիակատար համաձայնության» մասին, հաղորդում է BBC-ն:
Երկու երկրների ղեկավարները Brexit-ի հետ կապված նշել են, որ Մեծ Բրիտանիայի համար այլևս հետդարձի ճամփա չկա՝ ավելացնելով, որ այն, ինչը մի ժամանակ անհավատալի էր, այժմ անշրջելի է դարձել: