Ռուսաստանն առաջիկա օրերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Риа Новостин՝ հղում կատարելով Կրեմլի աղբյուրին:
«Մեր ղեկավարը Պիտերում Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին առաջիկա օրերին կտեղեկացնի Մինսկի խմբի համանախագահներին: Կանցկացնի հեռախոսազրույցներ»,-նշում է աղբյուրը: