Թուրքիայի արտգործնախարարը երկկողմ հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ

19:05     27 հունիսի, 2016

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Սոչի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Star թերթի կայքին:

Հրավերը ստացվել է ռուսական կողմից:

Նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն երկկողմ հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ:


© armedia.am