Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բացառել է ԵՄ կազմում մնալու հարցով կրկնակի հանրաքվեի անցկացումը, գրում է The Independent-ը։
Նշվում է, որ հունիսի 27-ին Քեմերոնն անցկացրել է Brexit-ի քվեարկության պահից նախարարների կաբինետի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակների մշակման հատուկ կառավարական ստորաբաժանման ստեղծման պլանները։