Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել Ռուսաստանին

09:54     28 հունիսի, 2016

Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային հասցրած վնասը խոցված «Սու-24» ռմբակոծիչի համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը։

«Մենք արտահայտել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք։ Երկու երկրներն էլ ցանկանում են հարաբերությունների նորմալացում։ Կարծում եմ՝ գործերը ճիշտ ուղով են ընթանում»,- հայտարարել է Յըլդըրըմը TRT հեռուստաալիքի եթերում։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին հղված ուղերձում ներողություն էր խնդրել խոցված ինքնաթիռի համար։


© armedia.am