Հայոց ցեղասպանության թեման կներառվի Միչիգանի դպրոցական ծրագրում

10:50     28 հունիսի, 2016

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը (ինչպես նաև այլ ցեղասպանությունները) կդասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում:

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը:


© armedia.am