Էրդողանը կզանգի Պուտինին

12:00     28 հունիսի, 2016

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Այս ճգնաժամը դուր չի գալիս ռուս և թուրք ժողովուրդներին: Չորեքշաբթի կամ հինգշաբթի մեր պետության ղեկավարը հեռախոսազրույց կունենա պարոն Պուտինի հետ»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:

Ավելի վաղ Էրդողանը ներողություն է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի համար և հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն:


© armedia.am