Պորոշենկո. Էրդողանը ներողություն չի խնդրել Ռուսաստանից

13:45     28 հունիսի, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներողություն չի խնդրել Սիրիայում անցած տարվա նոյեմբերին խոցված «Սու-24» ինքնաթիռի համար:

Պորոշենկոն հայտարարել է, որ Էրդողանն իր ուղերձում պարզապես ցավակցել է զոհի ընտանիքին։ «Որքանով ես կարդացել եմ այդ հաղորդագրությունը, խոսքը եղել է զուտ զոհի ընտանիքին ցավակցելու մասին, և դա Թուրքիայի նախագահի միանգամայն հասկանալի դիրքորոշումն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


© armedia.am