Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտին կարող է ստեղծվել 2017 թվականի առաջին կեսին, իսկ մշտականը՝ մինչև 2020 թվականը:
Նրա խոսքով՝ ներկայումս անցկացվող խորհրդակցությունները պետք է ապագայում հնարավորինս կրճատեն պաշտոնական բանակցությունները:
Նախորդ տարի ԵԱՏՄ երկրներից Իրան ապրանքների արտահանման ծավալը կազմել է գրեթե 1.5 միլիարդ դոլար, իսկ ներկրումը՝ մոտ 500 միլիոն դոլար: