Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ժողովում վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեկնարկի մասին:
Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանամետ Sabah թերթին:
Թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային երկրների, մասնավորապես Ղազախստանի և Ադրբեջանի ղեկավարներից՝ նշելով, որ գործընթացի սկսման գործում մեծ ջանքեր են գործադրվել: