ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ ծառայությունները մոտ ապագայում արդեն կարող են երկիր ժամանող օտարերկրացիներից պահանջել տեղեկություններ սոցիալական ցանցերում իրենց օգտահաշիվների մասին: Ինչպես տեղեկացնում է The New York Times թերթը, իր աղբյուրներին հղումով, այդ հարցն արդեն քննարկում է դաշնային կառավարությունը:
Նշվում է, որ նմանատիպ ստուգման կենթարկվեն մասնավորապես առանց վիզային ռեժիմի ԱՄՆ ժամանող օտարերկրացիները: «Սոցիալական ցանցերում տեղեկությունների հավաքագրումն ընդլայնում է հետաքննության գործընթացը և ազգային անվատանգության ծառայությանն ապահովում է պոտենցիալ հակաիրավական գործունեության մասին ավելի հստակ տեղեկություններով», - հստակեցրել է թերթի աղբյուրը: