ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ

11:59     29 հունիսի, 2016

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների լուծված չլինելու և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ: Այս մասին ասվում է Վիեննայում այսօր մեկնարկող ԵԱՀԿ անվտանգության համաժողովի մասնակիցներին ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Իր ուղերձում Բան Գի Մունը նաև ընդգծել է, որ իր գլխավորած կազմակերպությունը շարունակում է աջակցել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ջանքերին:


© armedia.am