Բեռլինում անհայտ անձիք հրկիզել են Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան

12:27     29 հունիսի, 2016

Բեռլինում անհայտ անձիք նախօրեին գիշերն այրել են դիվանագիտական համարանիշերով մի քանի ավտոմեքենա՝ այդ թվում նաև Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունը՝ նշելով, որ Գերմանիայի իրավապահ մարմինները միջադեպի կապակցությամբ նախաքննություն են սկսել:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բեռլինում անհայտ անձիք դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաներ են հրկիզում:


© armedia.am