Մարին Լե Պենը պահանջել է անհապաղ չեղարկել Շենգենյան գոտին

13:57     29 հունիսի, 2016

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, եվրապատգամավոր Մարին Լե Պենը պահանջել է անհապաղ չեղարկել Շենգենյան գոտին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է  LCI ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքերով՝ իր երկիրը պահանջում է «Շենգենի անհապաղ չեղարկում՝ Ֆրանսիայի անվտանգության ապահովման համար»: Լե Պենը նաև քննադատել է ԵՄ-ին և խոստացել, որ նախագահ ընտրվելու դեպքում 6 ամսվա ընթացքում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե կանցկացնի:


© armedia.am