Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

14:19     29 հունիսի, 2016

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Զրույցը եղել է բավականին դրական և արդյունավետ,  հայտնում է Reuters-ը՝ հղում անելով էրդողանի աշխատակազմի իր աղբյուրներին:

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահների զրույցը տևել է 40 րոպե: Ավելի ուշ արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի:

Երկու նախագահների միջև 7 ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


© armedia.am