Սահմանին պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն. ԼՂՀ ՊՆ

10:22     30 հունիսի, 2016

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:


© armedia.am