Մենք երջանիկ կլինենք սպանված ռուս օդաչուի ընտանիքին տեսնել մեր քաղաքում. Քեմերի քաղաքապետ

08:06     1 հուլիսի, 2016

Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմերի քաղաքապետ, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամ Մուսթաֆա Գյուլն Անթալիայում ՌԴ-ի հյուպատոսությանը հայտնել է` սպանված ռուս օդաչուի ընտանիքին տուն նվիրելու իր ցանկության մասին։

News-ի փոխանցմամբ՝ Քեմերի քաղաքապետ Մուսթաֆա Գյուլն այցելել է Անթալիայում ՌԴ հյուպատոսություն և հանդիպում անցկացրել հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյի հետ։

Հանդիպումից հետո թուրք քաղաքապետը լրագրողներին հայտնել է, թե իրենց շատ է ուրախացրել այն հանգամանքը, որ օդանավի միջադեպից 7 ամիս անց  ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները կարգավորան փուլ են մտել։ Նա տեղեկացրել է, որ Քեմերի հյուրանոցների տնօրենների ու հասարակական կազմակերպությունների համատեղ ստորագրությամբ որոշում է ընդունվել սպանված ռուս օդաչուի ընտանիքին բնակարան նվիրել Քեմերում։ «Եթե մեր այս առաջարկն ընդունվի, մենք երջանիկ կլինենք, որ օդաչուի ընտանիքին տեսնենք մեր քաղաքում»,-ընդգծել  է Մուսթաֆա Գյուլը։


© armedia.am