Սահմանին հարաբերական անդորր է. ԼՂՀ ՊՆ

10:05     1 հուլիսի, 2016

Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր:

Հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 


© armedia.am