Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Եվրամիության երկարաժամկետ վարկային ռեյտինգը AA+-ից իջեցրել Է մինչեւ AA: Պատճառը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բրիտանացիների որոշումն է: Այդ մասին ասված է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, հանրաքվեից հետո իրենք վերանայել են «ԵՄ-ի շրջանակներում համախմբվածության վերաբերյալ կարծիքը»: Դա, նրանց կարծիքով, «ոչ թե դրական, այլ չեզոք վարկանիշային գործոն» Է: