ՀԱՊԿ ԱԳ նախարարները կհանդիպեն Հայաստանում

20:12     1 հուլիսի, 2016

Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ, ինչից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:


© armedia.am