Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել հանրաքվե անցկացնել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում հանրապետության անդամակցության հարցով, հայտնում է Reuters-ը։
«Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր աջակցում են ԵՄ-ից դուրս գալուն։ Բայց ես կանեմ ամեն բան՝ կազմակերպելու նրանց համար հանրաքվե, որտեղ նրանք կկարողանան իրենց կարծիքը հայտնել։ Նույնը վերաբերում է ՆԱՏՕ-ից դուրս գալուն»,- ասել է Միլոշ Զեմանը։
Վերջին հարցումների համաձայն՝ չեխերի ընդամենը 25 տոկոսն է բավարարված երկրի՝ ԵՄ անդամակցությունով: