Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

23:39     1 հուլիսի, 2016

Այսօր՝ հուլիսի 1-ին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն օրինագծում» կառավարության կողմից առաջարկած  փոփոխություններին, որոնց համաձայն պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղվելով France-Presse գործակալության վրա:

Ըստ աղբյուրի՝ փոփոխությամբ նախատեսվում է  մեկ տարի ազատազրկում  կամ 45000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը:


© armedia.am