Այսօր՝ հուլիսի 1-ին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն օրինագծում» կառավարության կողմից առաջարկած փոփոխություններին, որոնց համաձայն պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղվելով France-Presse գործակալության վրա:
Ըստ աղբյուրի՝ փոփոխությամբ նախատեսվում է մեկ տարի ազատազրկում կամ 45000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը: