ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ֆինլանդիան մտնի ՆԱՏՕ, ապա Ռուսաստանը ստիպված է լինելու իր զինված ուժերը մոտեցնել սահմանին, հայտնում է «Вести.ру»-ն:
«Վերաձևակերպելով իմ ֆին ընկերներից մեկի ասածը, կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն հավանաբար մեծ գոհունակությամբ կպայքարի Ռուսաստանի դեմ մինչև վերջին ֆին զինվորը: Դա ձեզ պե՞տք է, մեզ՝ ոչ»,-ասել է նա:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում այդ հարցով Ֆինլանդիայի ցանկացած որոշման:
Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցը բարձրացվել է Ֆինլանդիայի նախագահի ասուլիսի ժամանակ: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը գնահատումէ Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակը, բայց եթե նա անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա զինվորներն արագ կհայտնվեն սահմանին: