Այսօր՝ հուլիսի 3-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը, որը հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։
Տոնի «Վարդավառ» անունը Գրիգոր Տաթևացին բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով։ Տոնի ժողովրդական անվանումը գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն:
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ, հայտնում է pastinfo.am-ը: