Իրկուտսկի մարզում Ռուսաստանի ԱԻՆ օդանավ է կործանվել

14:00     3 հուլիսի, 2016

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, որը  ներգրավված էր անտառային հրդեհների մարման աշխատանքների մեջ, հայտնում է ТАСС-ը:

Ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են մահացած օդաչուների մարմինները և սև արկղերից մեկը, հայտնել են օպերատիվ շտաբում:

«Իրկուտսկի մարզի դժվարհասանելի վայրում ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մահացածների մարմինները և հայտնաբերվել է սև արկղերից մեկը»,- ասել է շտաբի ներկայացուցիչը:

«Դատելով աղետի մասշտաբներից՝ 10 հոգուց բաղկացած ողջ անձնակազմը մահացել է»,- հայտնել են շտաբում:


© armedia.am