80 զոհ` Բաղդադում պայթյունների արդյունքում

16:50     3 հուլիսի, 2016

Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 80-ի: 

Առաջին պայթյունը որոտացել է Քարրադա կենտրոնական շրջանում: Այստեղ ականապատ ավտոմեքենա է պայթել: Ավելի ուշ պայթուցիկ սարք է գործի դրվել Աշ-Շաաբ շրջանի շուկայի հարեւանությամբ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները:


© armedia.am