Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրել Ռուսաստանին

10:59     4 հուլիսի, 2016

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։ Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բոլորի ընդհանուր թշնամին է և պետք է համատեղ պայքարել նրա դեմ:

Նա նշել է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան տրամադրել է բոլոր այն երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում ահաբեկչական այդ խմբավորման դեմ: «Ուրեմն ինչո՞ւ Ռուսաստանի հետ «Ինջիրլիքում» չհամագործակցենք»,-ասել է Չավուշօղլուն:


© armedia.am