Հարավկորեական կառավարությունը «Կրեատիվ Կորեա»-ն պաշտոնապես հռչակել է երկրի ազգային նշանաբան՝ խթանելու արտերկրում իր նվաճումների առաջխաղացումը։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Ավելի վաղ Սեուլի ազգային նշանաբանը «Դինամիկ Կորեան» էր, որը նվիրված էր 2002 թվականին Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև ֆուտբոլի առաջնությանը։
Կորեայի Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության հարցերով նախարարության պարզաբանումներով՝ «կրեատիվությունը» ենթադրում է արժեք, որն այդ երկիրը կդնի առաջին պլանում՝ ժամանակի փոփոխվող պահանջներին համապատասխան։