Թուրք մոտոցիկլիստը սահմանել է արագության նոր ռեկորդ (տեսանյութ)

13:48     4 հուլիսի, 2016

Թուրքիայի ազգային հավաքականի մոտոցիկլիստ Քենան Սոֆուղլուին հաջողվել է սերիական արտադրության մոտոցիկլով արագության համաշխարհային ռեկորդ սահմանել:  Սոֆուղլուն Օսմանգազի կամրջի վրա զարգացրել է մինչև 400 կմ/ժ արագություն 26 վայրկյանում: Նոր ռեկորդը թուրք մրցարշավորդը սահմանել է Kawasaki Ninja H2R մոտոցիկլով:

Նշենք, որ Սոֆուղլուն գերազանցել է հենց իր կողմից սահմանված նախկին ռեկորդը՝ 391կմ/ժ:



© armedia.am