Թուրքիայում Beyaz TV-ով հեռարձակվող հաղորդման ընթացքում պատմաբան Քադիր Մըսըրօղլուն անհեթեթ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Yerkir-ը՝ հղում կատարելով Siyasihaber3-ին:
Մըսըրօղլուն պնդել է, որ անգլիացի աշխարհահռչակ գրող Շեքսպիրի իսկական անունը եղել է «Շեյխ Փիր», և նա եղել է ոչ թե անգլիացի, այլ գաղտնի մուսուլման:
Կայքը հեգնել է թուրք պատմաբանին՝ գրելով. «Այդ դեպքում չհասկացանք՝ ի՞նչ ռասայի է պատկանում Շեքսպիրը»: Մըսըրօղլուն հեռուստահաղորդմանն է ներկայացել թուրքական ֆեսով, որի իմաստը կայքը դժվարացել է հասկանալ: