Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զախարովայի խոսքով՝ այս պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ հրատապ խնդիր ունեն՝ ղարաբաղյան կարգավորումը:
Հենց այդ պատճառով էլ ՀԱՊԿ ԱԳՆԽ շրջանակում Սերգեյ Լավրովը երկկողմանի հանդիպումներ է անցկացնում, հենց դրա համար էլ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարգավորումը հաջողության հանգեցնի»,- հավելել է նա՝ նշելով, որ խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին է: