2016 թվականի սկզբից 74 լրագրող սպանվել է աշխարհի 22 երկրում, հայտնում է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը:
ԶԼՄ-ների աշխատակիցների համար առավել վտանգավոր պետությունների» թվում PEC-ը նշում է Աֆղանստանը (10 զոհ 6 ամսում), Սիրիան (9), Մեքսիկան (8), Իրաքը և Եմենը (7-ական ), Գվատեմալան (5), Հնդկաստանը (4), Պակիստանը (4) և Թուրքիան (4):
Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆիլիպինները, Սալվադորը, որտեղ տարվա սկզբից սպանվել է երկուական լրագրող: