Կահիրեի քրեական դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին մտցրել է ահաբեկիչների ցուցակի մեջ, հայտնել է երկրի պաշտոնական լրատվամիջոցը:
Բացի նախկին նախագահից` ահաբեկիչների ցուցակում է ընդգրկվել նաև 35 մարդ. բոլորը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ են: Դրանց մեջ է կազմակերպության գերագույն առաջնորդ Մուհամեդ Բադիան, Եգիպտոսի խորհրդարանի նախկին ղեկավար Սադ ալ-Կատատինը և մյուսները: