Ղարաբաղյան պատերազմի մասին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival-ում (հունիս, 2016) ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ», ասվում է ռեժիսորի ֆեյսբուքյան էջում:
«Թևանիկ» ֆիլմն ընդգրվել է նաև ռուսական VOICES կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը կայանալու է Վոլոգդայում հուլիսի 7-9-ը:
«Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին: Ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: