Աբխազիայի ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյայպշբան հրաժարական է տվել:
«Նախագահը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի առնչությամբ»,- հայտնել է երկրի նախագահի գրասենյակում աղբյուրը:
Նախարարի հրաժարականն էր պահանջում ընդդիմությունը, որը երեքշաբթի օրը հավաքվել էր նախարարության շենքի առաջ: Ըննդիմությունը փորձել է գրոհով վերցնել նախարարության շենքը: Ցուցարարներին հաջողվել է կոտրել դարպասները և ներս մտնել շենքի առաջ գտնվող հրապարակ: