Եվրահանձնաժողովը ձևավորել է Կանադայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին առաջարկը: Համապատասխան համաձայնագիրը՝ СЕТА, նախատեսվում է կնքել հոկտեմբերին Կանադայի և ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն վավերացնեն անդամ բոլոր երկրների Խորհրդարանները, հաղորդում է euronews.com-ը:
«Մենք անդամ բոլոր երկրներին, որոնք մասնակցել են այս համաձայանգրի կայացմանը, կոչ ենք անում ներկայացնել այն իրենց խորհրդարաններ ու ժողովրդին, քանի որ սա շատ օգտակար պայմանագիր է»,- ասել է Առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն իր հերթին հայտարարել է, որ չի կորցնում լավատեսությունը, չնայած ԵՄ անդամ որոշ երկրների կողմից սպասվող ռիսկի առկայությանը:
Եվրամիութան և Կանադայի ու ԱՄՆ միջև ասզատ առևտրի գոտու ստեղծման մասին լուրերն անհանգստացնում են եվրոպական հանրությանը: Այդ համաձայնագրերին դեմ հանդես եկողների կարծիքով, դա օգուտ կբերի միայն խոշոր միջազգային կառույցներին և որ ԵՄ և ամերիկյան մայրցամաքի միջև ընթանում են գաղտնի բիզնես-գործարքներ: Մյուս կողմից անհանգստություններ կան, որ այդպիսով ԵՄ շուկա կներթափանցեն գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ: