ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությունը Բաքու Ադրբեջանի և Իրանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով նախապատրաստման փուլում է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իրանական Tasnim գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է օգոստոսին այցելել Ադրբեջան, որտեղ, ինչպես ակնկալվում է, մասնակցելու է եռակողմ հանդիպմանը Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ: Իրանական աղբյուրի համաձայն նախատեսվում են նաև նախագահների երկկողմ հանդիպումներ: