ՀՀ և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը գտնվում է մշակման փուլում

18:53     6 հուլիսի, 2016

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը գտնվում է մշակման փուլում, այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ըստ նույն աղբյուրի՝ համաձայնագրի հետ կապված հաջորդ քայլերը պայմանավորված կլինեն ապագա զարգացումներով պայմանավորված համապատասխան գործոններով:


© armedia.am