ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Սպիտակ Տունը:
«Նախագահ Օբաման իր պատրաստակամությունն է հայտնել ակտիվացնել ջանքերը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու ուղղությամբ», - ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը տեղեկացրել է Օբամային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի գործադրած ջանքերը: