Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12 կայցելի Ադրբեջան: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում ՏԱՍՍ-ը:
Ըստ դիվանագետի՝ օրակարգում դրված հարցերը քննարկելու են երկկողմ համագործակցությունն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: