Ահաբեկչություն Դիարբեքիրում. կա երեք զոհ

18:00     7 հուլիսի, 2016

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում ռեստորանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ: Եվս երեքը վիրավորվել են:

Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:

Ոստիկանությունը քննություն է սկսել ռեստորանի վրա հարձակվողներին հայտնաբերելու համար:


© armedia.am