Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում ռեստորանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ: Եվս երեքը վիրավորվել են:
Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Ոստիկանությունը քննություն է սկսել ռեստորանի վրա հարձակվողներին հայտնաբերելու համար: