Ադրբեջանում անհետացել է քաղաքական ակտիվիստ

20:41     8 հուլիսի, 2016

Ադրբեջանի ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»  կուսակցությունը հայտնել է ակտիվիստ  Խագանի Նասիրովի անհետացման մասին:

«Երկու շաբաթ է, ինչ ակտիվիստ Խագանի Նասիրովի ճակատագրի մասին տեղեկություններ չկան», -  ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հաղորդել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը:

Ընդդիմադիրները ենթադրում են, որ Նասիրովը ձերբակալվել է սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատող կոլաժի հրապարակումից հետո:

Ընդդիմադիր ակտիվիստի անհետացման մասին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են հունիսի 23-ին: Ըստ հրապարակումների՝ հունիսի 29-ին ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ «Սուսմա» («Մի լռիր»), հայտնվել է Նասիրովի լուսանկարը՝ զուգարան մաքրելիս: «Ժողովրդական ճակատ»-ի ներկայացուցիչները նշում են, որ դատելով այդ լուսանկարից՝ Խագանին, հնարավոր է, մեկուսարանում է պահվում:


© armedia.am