Պուտինը, Մերկելն ու Օլանդը քննարկել են ուկրաինական հակամարտությունը

19:53     8 հուլիսի, 2016

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են ուկրաինական հակամարտությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: 

Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը «քննարկել են ներուկրաինական ճգնաժամի զարգացումը: Անհանգստություն են հայտնվել վերջին շրջանում Դոնբասում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Շեշտվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա վատթարացման անթույլատրելիության և այդ նպատակով ծանր զինատեսակների վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

Նրանք նշել են, որ հրադադարի պահպանման համար կարևոր դեր պետք է հատկացվի ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության արդյունավետ աշխատանքին:


© armedia.am