Քրդերը ռազմական գործողություններ են սկսել

22:00     8 հուլիսի, 2016

Թուրքիայի հարավարևմտյան Հաքարի նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները կրակահերթ են բացել զորամասերից մեկի ուղղությամբ, որից հետո թուրքական կողմը սկսել է լայնածավալ գործողություն քուրդ ապստամբների դեմ:

Թուրքիայի և Քրդական աշխատավորական կուսակցության միջև հակամարտությունը շարունակվում է ավելի քան քսանհինգ տարի: Քուրդ ապստամբները պահանջում են անկախ քրդական պետության ստեղծում:

Զինված հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից:


© armedia.am