Թեհրանը շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը` չնայած Մերկելի հայտարարությանը. ԱԳՆ

21:17     9 հուլիսի, 2016

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը` չնայած Մերկելի հայտարարությանը, քանի որ այն երկրի պաշտպանական դոկտրինայի հիմքերից մեկն է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևին, որի համաձայն Իրանը պետք է զերծ մնա այնպիսի հրթիռների մշակումից, որոնք կարող են միջուկային զենք կրել: 

Սակայն Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ հրթիռային ծրագիրը միայն պաշտպանական նպատակ ունի և չի նախագծվել միջուկային զենք կրելու համար, հետևաբար, չի հակասում ՄԱԿ-ի բանաևին: 


© armedia.am