«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մի քանի նավթահոր են հրդեհել՝ իրաքյան բանակի տեղաշարժը Մոսուլից դեպի հարավ տեղակայված ալ-Քիարա բնակավայրի ուղղությամբ խոչընդոտելու:
Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները նաև ականապատել են դեպի վայր տանող բոլոր ճանապարհները:
Այդ կերպ ահաբեկիչները փորձում են դանդաղեցնել Իրաքի բանակի առաջխաղացումը, որոնք Մոսուլի մատույցներում աստիճանաբար ոչնչացնում են ԻՊ գրոհայիններին: